Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Առնվազն 6 ամիս հակահրդեհային վերակարգ չի եղել․ վառված զինծառայողների գործով մեղարդյալի փաստաբան (տեսանյութ)

«Մառլեն Սարգսյանի վրա որևէ պարտականություն դրված չի եղել հակահրդեհային ծառայության առումով և նա որևէ առնչություն չի ունեցել տվյալ ստորաբաժանման հետ, սակայն քրեական գործի ինչ-որ մի փուլում վարույթն իրականացնող մարմինը պարզել է, որ առկա է մի հրաման ըստ որի Մառլեն Սարգսյանը հանդիսացել է զորամասի հակահրդեհային ծառայության պետը»․ այս ամսին նշում է փաստաբան Վահագն Հակոբյանը, ով հանդիսանում է 15 զինծառայողների վառվելու գործով մեղադրյալներից Կոմունալ շահագործման ծառայության պետ Մառլեն Սարգսյանի փաստաբանը։

Փաստաբանը նշում է, որ իր համար այդ հրամանը կասկածելի է եղել․«Չէր կարող լինել մի հրաման, որը 6 ամիս շարունակ եղել է զորամասում և այդ մասին տեղյակ չլիներ Մառլեն Սարգսյանը և որևէ մեկը դրա մասին նրան չասեր»։

Փաստաբանը նշում է, որ Մառլեն Սարգսյանը չի ծանոթացվել հրամանին․ «Որևէ պաշտոնատար անձ չի ասել, որ ինքը հանդիսանում է զորամասի հակահրդեհային ծառայության պետը և ըստ դրա ունի համապատասխան պարտականություններ, քննությամբ պարզվում է, որ տվյալ զորամասում առնվազն 6 ամիս հակահրդեհային վերակարգ չի եղել, հակահրդեհային առումով միջոցառում չի եղել։ Այսինքն զորամասում հակահրդեհային ծառայության պետի պարտականությունները որևէ մեկը չի կատարել, այդ պաշտոնը եղել է բաց և ըստ էության վերադասի կողմից դա չի արձանագրվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support