Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Իտալացիները Հայաստանում անցկացնում են ֆուտբոլային ճամբար (տեսանյութ)

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում առաջին անգամ անցկացվում է Միլանի ֆուտբոլային ակադեմիայի մանկապատանեկան ճամբար։ Այդ մասին տեղեկացնում է Ամերիաբանկը, որի նախաձեռնությամբ կազմակերպվել է այդ ճամբարը։

Ճամբարին մասնակցում են Հայաստանի մարզերի 160 պատանիներ, որոնք զբաղվում են ֆուտբոլով։ Այն կանցկացվի երկու փուլով և կտևի 10 օր։

Երեխաներին մարզելու են Միլանի ֆուտբոլային ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մարզիչները։ Ինչպես նշեց նրանց ղեկավար Կլաուդիո Ձոլան, իրենց նպատակն է հնարավորինս շատ ֆուտբոլային գիտելիքներ տալ պատանիներին, ինչպես նաև սեր արթնացնել մարզաձևի նկատմամաբ։

Հավելենք, որ Ամերիաբանկից բացի այդ նախաձեռնությանը միացել են նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանավոր Team Telecom Armenia-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։