Բացել լրահոսը Փակել լրահոսը
350117573_642310000655078_642024897135750533_n
A A
Հասարակություն

«Lada» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կա տուժած

Մայիսի 29-ին, ժամը 17։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Lada» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 50 մետր):

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Կապանի ԲԿ:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: