Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որտեղ են ՌԴ-ի ազդեցիկ հայ մեծահարուստները, որ կարողանանք լոբբին աշխատեցնել․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

«Արցախը պետք է որոշի, թե լինի Ադրբեջանի մաս, անկախ, թե Հայաստանի մաս։ Արցախի Հանրապետությունը ձևավորվել է օրինական ճանապարհով և սուբյեկտ է»․ այս մասին նշում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, որում նա կոչ էր արել Արցախի խորհրդարանին լուծարվել։

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը կարող է կազմակերպել Արցախի պաշտպանությունը․ «Ալիևը ասում է՝ գլուխներդ կախ կգաք, համաներում կստանաք, և դա ասում է այն անձը, ով իր հոր հետ պարտվել է հայ ժողովրդին»։

Ըստ Սարգսյանի՝ Հայաստանի տնտեսական որոշ հարցերում Նիկոլ Փաշինյանի իշխանության գրանցած արդյունքները դրական են, սակայն դրանք առոչինչ են, եթե իշխանությունը չի կարողանում երկրի անվտանգությունը ապահովել․ «Շատ լավ է, որ այդքան հարկ է հավաքվել, բայց դրանք առոչինչ են, եթե դու պետության շահերը չես կարողանում պաշտպանել»։

Սարգսյանի խոսքերով՝ առաջնային խնդիր է իշխանափոխությունը, ապա ժամանակավոր կառավարության ձևավորումը․ «Նոր իշխանություն՝ հանուն հայ ազգի, Արցախի ապագայի համար»։

Անդրադառնալով Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների թերացումներին՝ քաղաքական գործիչը ասաց․ «Ռուս խաղաղապահները այդպիսի մանդատ չունեն, դա բացթողումն է եռակողմ պայմանավորվածության, որ եթե անհրաժեշտ լինի, ապա դիմեն ուժային գործողության»։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանում հայկական լոբբին լավ չի գործում․ «Մենք ունենք ՌԴ-ում մեծահարուստներ, ազդեցիկ մարդիկ։ Ո՞ւր են նրանք, որ կարողանան այդ լոբբին աշխատեցնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։