A
A
Նոր Հաճնում վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 24-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ։ Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Նաիրիի բաժին, ինչից հետո Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները շտապել էին պարզելու կատարվածի հանգամանքները։ Պարզվել էր, որ Նոր Հաճնում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել։ Միջադեպի ընթացքում տուժածին դանակահարել էր 32-ամյա մի երևանցի։ Նաիրիի բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումներով 32-ամյա երիտասարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։