Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում տեղի ունեցավ նորակառույց մանկապարտեզի բացման արարողությունը:
 
Այն կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի համար ներդրվել է 163 մլն դրամ: Միջոցների կեսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, մյուս մասը՝ համայնքը:
 
Մանկապարտեզը նախատեսված է 80 երեխայի համար: 2004 թվականից ի վեր գյուղում մանկապարտեզ չի գործել»: