Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_1234
A A
Քաղաքականություն

Այսօր էլ կենսական են հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը. Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ

 

Այսօր էլ կենսական են հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը. Արմեն Սարգսյան

Այսօր նշում ենք Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձը՝ Հանրապետության տոնը:

Մայիսի 28-ը Հայաստանի պատմության մեջ դրոշմվել է որպես զարթոնքի, հաղթանակի, վերածննդի եւ պետականության կերտման օր:

Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները ու նաև ձախողումները  դասեր են, որոնք երբևէ չեն կորցրել իրենց կարևորությունն ու արդիականությունը:

1918-ից ավելի քան մեկ դար անց՝ այսօր էլ կենսական են հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը, մեր միասնականությունը, մեր ինքնության, ազգային, հոգևոր արժեքների, ազգային շահի գիտակցումն ու պաշտպանումը: