Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Շատ լավ էլ կտա, եթե պետք լինի իշխանությունը պահել․ Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

 «Նա չունի այն շնորհը, որ կամովին հեռանա, իսկ պետական մարմինները քայլ չեն կատարում: Այդ մարմինների ներսում կան լավ սպաներ, բայց որևէ մեկը որևէ ձայն չի հանում, չի ասում՝ գնում ենք գահավիժման, կործանման»․ լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։
 
Նրա խոսքով՝ եթե միասին որեւէ բան չփոխենք, ապա գնում ենք մեր երկիրը հանձնելու ցեղասպանության ընթացիկ կազմակերպված ծրագրին: Հովհաննիսյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն բացեիբաց խոստովանում է իր հանցավորությունը, որ ինքը գիտակցաբար հանձնում է պետական, ինքնիշխան տարածքներ, գիտակցաբար պատճառում է հազարավոր մահեր, դրժում է պետությանը տված իր երդումը եւ բազմաթիվ դրվագներով խախտում Սահմանադրությունը:
 
Ա1+ի լրագրողի դիտարկմանը, որ եթե  ժողովուրդն է ընտրել Նիկոլ Փաշինյանին, և հիմա էլ չի պահանջում հրաժարականը, ապա ինչպես է նախկին ԱԳ նախարարը պատկերացնում իշխանափոխություն, Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ Փաշինյանը, որ  ինչ-որ ժամանակ ընտրվել է ժողովրդի կողմից, սակայն արդեն կորցրել է իր բովանդակային լեգիտիմությունը. «Ուզում են Հայաստանը դարձնել հաշմանդամ, կոնքային պետություն՝ այն հանձնելով զեղասպանող թշնամիներին: Եվ դա անելով՝ տվյալ անձը նույնպես դառնում է հանցակից ցեղասպանողներին»,-հավելեց նա»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։