Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ելույթը «ԵԱՏՄ առաջնահերթություններ 2030+» խորագրով նստաշրջանին (տեսանյութ)

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների՝ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի մասնակցությամբ կայացած Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին: Նիստի մասնակիցներին ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լիագումար նիստին հանդես է եկել ելույթով: