Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պարեկին կաշառք տալու փաստով նախաձեռնվեց քրեական վարույթ (տեսանյութ)

Մայրաքաղաքի պարեկները մայիսի լույս 24-ի գիշերը ծառայություն էին իրականացնում Երևանի Շենգավիթ վարչական տարածքում: Կեսգիշերին Բագրատունյաց պողոտայում նրանք կանգնեցնում են «Հունդաի» մակնիշի մի մեքենա: Ստուգմամբ պարզվում է, որ Գավառ քաղաքի բնակիչ, 42-ամյա վարորդը սթափ չէ: Արձանագրություն կազմելու ընթացքում փաստաթղթի հետ վարորդը տալիս է նաև փող: Կաշառք տալու կասկածանքով նա ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Շենգավիթի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանություն