Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կոկաինը Հայաստան ներմուծել է Միհրան Պողոսյանի բանանի ընկերությունը. Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մեկ տոննա կոկաինի հայտնաբերման գործին։  Նա նշեց, որ սա շատ արտառոց դեպք է։

«Բայց այսօր ոչ թե վերլուծություն, այլ տեղեկություն կարող եմ ներկայացնել, որովհետև այդ գործով ԱԱԾ-ն իրականացրել է առաջին ձերբակալությունը։ Այդ կոկաինը՝ մեկ տոննա, կարծես թե հասցեատերը բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող, եթե չեմ սխալվում՝ ՀՀԿ խմբակցության անդամ։ Բայց նաեւ չեմ կարող որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել։ Ցավոք, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում շատ մեծ ծավալների է հասել, ընդ որում, կարող են ներգրավված լինել ամենատարբեր մարդիկ»,- ասաց նա։