Բացել լրահոսը Փակել լրահոսը
349292047_1277657599775298_7442468867099529809_n
A A
Պաշտոնական

Գիշերը Ճարտար քաղաքում բնակելի տուն է այրվել

Մայիսի 24-ին ժամը 01։14-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Ճարտար քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ փրկարարների օգնությունը։
 
Բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր է մեկնել Մարտունու ՀՓՄ-ից 2 մարտական հաշվարկ, ինչպես նաև ոստիկանության շրջանային բաժնի ծառայողները։
 
Հրշեջ փրկարարները կանխել են կրակի տարածումը հարակից շինություններում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։40-ին, լիամարել` 03։45-ին։
 
Մասնակի այրվել է Ճարտար քաղաքի բնակիչ Ս. Մուսայելյանին (ծնված 1973թ.) պատկանող երկհարկանի առանձնատունը։
 
Ստուգմամբ զբաղվում է ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։