A
A
Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մայիսի 24-ին, Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն ընդունեցին «China Southern Airlines» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գան Ջիանգի գլխավորած պատվիրակությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները:
Օդանավակայանի ղեկավարությունն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու գործարկվելիք չվերթերի սպասարկմանը:
Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ