Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

5-6 ամիս ունենք, որպեսզի կանխենք երկիրը հանձնելու գործընթացը. իրավունք չունի հանձնել Արցախը (տեսանյութ)

Այն, ինչ երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, մեզ համար անակնկալ չէր։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով երեկվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։

Սաղաթելյանը նշեց, որ դեռ մեկ տարի առաջ էին իրենք բարձրաձայնում այդ վտանգների մասին։