A
A
Հորդորե՞լ եք Ձեր որդուն, որպեսզի հետ վերցնի բողոքը. լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈչ, ես իմ որդուն չեմ հորդորել հետ վերցնել բողոքը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք իր որդուն հորդորել է հետ վերցնել զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանի դեմ բողոքը։
«Երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից։ ՀՀ-ում բոլոր մարդիկ պետք է արձանագրեն, որ հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծել», -ասաց վարչապետը։