
A
A
Զոհված զինծառայողների ծնողները անժամկետ նստացույց են սկսել կառավարության մոտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող՝ զոհված զինծառայողների ծնողներն անժամկետ նստացույց են սկսել կառավարության դիմաց։
«Մենք՝ ծնողներս, նստելու ենք այնքան ժամանակ, որպեսզի այս անօրինական երկրում պայքարենք այս անօրինական դատական համակարգի դեմ: Չեմ հասկանում իրավապահ համակարգի գործելաոճը, ոնց կարելի է ծառայել այս թուրք իշխանություններին»,- ասել է զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:
Հիշեցնենք, որ այսօր դատարանը վճիռ է կայացրել, որով մեկ ամսով կկալանավորվի զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը։ Դատարանի վճռից հետո զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են իրականացրել։