Ֆրանսիական Heres-ը և հայկական Wise-ը հուշագիր ստորագրեցին․ սպասվում են նոր ներդրումներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիական «Հերես» և հայաստանյան «Վայզ» իրավաբանական ընկերությունները հուշագիր ստորագրեցին։ Երկու ընկերությունները իրավաբանական աջակցություն են ցուցաբերելու արտասահմանյան այն ընկերություններին, որոնք կցանկանան գործունեություն ծավալել Հայաստանում։ «Հերես» ընկերության նախագահ Շառլ Անրի Ռուան նշում է, որ Հերես իրավաբանական ընկերությունը գրասենյակներ ունի Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Կոլումբիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Չիլիում, Մեքսիկայում և դա հնարավորություն է տալու նոր ներդրողներ բերել Հայաստան։ «Հերես գրասենյակը ֆրանսիայում ստեղծված, բայց միջազգային գրասենյակ է, որը աշխատում է աշխարհի տարբեր երկրներում և որի նպատակն է օգնել ֆրանսիացի ներդրողներին իրենց ներդրումները կատարել, իրենց ձեռնարկությունները բացել աշխարհի տարբեր երկրներում։ Այդ օգնությունը իրավաբանական օգնություն է, դա վերաբերվում է տվյալ երկրներում հարկային դաշտին, տվյալ երկրում ներդրումներին, դատական համակարգին և նմանատիպ հարցերին»։ «Վայզ» ընկերության համահիմնադիր Դավիթ Ասատրյանը նշում է, որ հայկական խումբը պատասխանատու է հայկական օրենսդրության շրջանակներում ընկերությունների պաշտպանության համար, իսկ «Հերես» կազմակերպությունը այն ներդրումային կորպորատիվ իրավունքի, որը վերաբերվում է միջազգային իրավունքին։ Ըստ նրա, համագործակցությունը հնարավորություն կտա Հայաստանում և արտասահմանում մատուցել իրավաբանական որակյալ ծառայություններ։
«Քանի որ «Հերեսը» մեծ փորձ ունի բիզնես իրավաբանության մեջ, կորպորատիվ իրավունքի մեջ, արդեն իսկ հանրաճանաչ բրենդները համագործակցում են այդ ընկերության հետ, վստահում են իրավաբանական ծառայությունները, և նրա ժամանումը Հայաստան կնշանակի, որ նրանք այդ բիզնեսներին խորհուրդ կտան, ուղղություն ցույց տալ, կամ գուցե «Հերեսի» առկայությունը Հայաստանում կհուշի նրանց, որ կարող են այս կամ այն ոլորտում ներդրումներ կատարել»։
Համագործակցելով Հերեսի հետ՝ հայկական ընկերությունները կարող են ստանալ իրավաբանական աջակցություն՝ եվրոպական և լատինաամերիկյան մի շարք երկրներում գործունեություն ծավալելու համար։Մանրամասները՝ տեսանյութում։