Բացել լրահոսը Փակել լրահոսը
732612image1
A A
Քաղաքականություն

Թուրքիայում բախումների ժամանակ 3 թուրք զինվոր և 3 քուրդ զինյալ է սպանվել

Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Բեսթա շրջանում տեղի ունեցած ռազմաօդային օպերացիայի ժամանակ 3 թուրք զինվոր է սպանվել։ Բախումներում սպանվել է նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 3 զինյալ։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ օպերացիան դեռ շարունակվում է։

ՔԲԿ-ի աղբյուրներից այս տեղեկության իսկության վերաբերյալ դեռևս որևէ պարզաբանում չի տրվել։