Բացել լրահոսը Փակել լրահոսը
kilicdaroglu_ndan_yeni_aciklama_ayaga_kalkip_hep_birlikte_bu_secimi_alacagiz
A A
Քաղաքականություն

Ձեզ ասելու եմ այն ամենի մասին, ինչ կատարվել է. Քեմալ Քըլըչդարօղլուն դիմել է թուրք ժողովրդին

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգ» դաշինքի կողմից առաջադրված նախագահի թեկնածու, «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ դիմելով ժողովրդին։

Այս մասին գրել է ermenihaber-ը:

«Սիրելի ժողովուրդ, երեկվանից անդադար աշխատում ենք։ Հուսահատության մեջ չընկնեք։ Ես անսասան եմ մնալու։ Ձեզ ասելու եմ այն ամենի մասին, ինչ կատարվել է։ Այնուհետև ոտքի կկանգնենք և միասնաբար կհաղթենք այս ընտրություններում։ Ամենավերջում լինելու է այնպես, ինչպես կասի մեր ազգը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ի համապետական ընտրության արդյունքներով նախագահի թեկնածուներից ո՛չ Քեմալ Քըլըչդարօղլուին, ո՛չ էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չի հաջողվել ստանալ 50%+1 քվե, ինչի արդյունքում նախագահական ընտրությունները տեղափոխվել են 2-րդ փուլ, որը կլինի մայիսի 28-ին։