Փաշինյանը չի գնում փաստաթղթավորման, որովհետև վախենում է իշխանությունը կորցնել․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ցանկացած պարտություն ունի գին, աշխարհում դեռևս չի եղել մի երկիր, որին հաջողվի խուսափել պատերազմի գինը վճարելուց», ասում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ նշելով, որ Արցախի անկախության օրակարգը մնացել է 44-օրյա պատերազմի փլատակների տակ։
Սուրենյանցը նշում է, որ Եվրամիությունը հաշտվել է այն մտքի հետ, որ Լեռնային Ղարաբաղը սուբյեկտայնություն չի ունենա, իսկ Հայաստանին հարկավոր է հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Սուրենյանցը կարծում է, որ հակառակ դեպքում Հայաստանին սպառնում է նոր պատերազմ․
«Նոր պատերազմի դեպքում տեսնում եմ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի կորցնելու վտանգ»։
Քաղաքագետը նշում է, որ Արևմուտքում Արցախի հայությանը ընդհանրապես կարգավիճակ չեն առաջարկում, իսկ դա ստիպում է Փաշինյանին դանդաղել խաղաղության պայմանագիր կնքելու համար․ «Նիկոլ Փաշինյանի դեպքում շատ հստակ է, որ ինքը փաստաթղթավորման չի գնում, որովհետև ինքը վախենում է իշխանությունը կորցնելուց»։
Սուրենյանցը կարծում է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները անպատասխանատու են գործել Արցախի խնդրի լուծման հարցում․ «Հայաստանի իշխանությանը թվացել է, որ ինքը կարող է աճուրդի հանել Արցախը՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը փրկելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։