A
A
«Արցախի նախագահից պահանջում ենք՝ Սամվել Բաբայանին նշանակել պետնախարարի պաշտոնում» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍտեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրահավաքը՝ «Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի իրավատերը» կարգախոսով:
Հանրահավաքի մասնակիցների անունից հրապարակվել է հայտարարություն, որում մտահոգություն հայտնելով Արցախում և նրա շուրջ ստեղծված ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական իրավիճակի կապակցությամբ, և ընդունելի համարելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի ելքի տեսլականը, Արցախի Հանրապետության նախագահին պահանջ է ներկայացվել Բաբայանին նշանակել պետական նախարարի պաշտոնում՝ օժտելով համարժեք լիազորություններով՝ ըստ «Ռազմական դրության մասին» օրենքի իրավակարգավորումների: