2,6 միլիարդ եվրոյի մասին․ պարզաբանում է դեսպանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սա համատեղ նախաձեռնություն է և այստեղ ԵՄ-ն մասնակցել է փոքր մասով, դրամաշնորհներով և վարկերով` Եվրոպական բանկերի կողմից»․ այս մասին նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը` անդրադառնալով ԵՄ-ի կողմից 5 տարվա ընթացքում Հայաստանին տրամադրվելիք 2,6 մլրդ եվրո գումարին։
Անդրեա Վիկտորինը նշեց, որ նպատակ ունեն նաև մասնավոր ներդրումները խթանել, իսկ 2,6 մլրդ եվրոն տրամադրվելու է ամենակարևոր նախագծերի համար․ «Ես 2,6 մլրդ չունեմ դարակումս դրած, բայց աշխատանքներ կատարվում են։ Զգալի առաջընթաց ունենք ՓՄՁ-ների գծով։ ՎԶԵԲ-ն ունի վարկային գիծ բացած հայկական ընկերությունների համար»։
Վիկտորինը նշեց, որ իր համար ամենակարևորն այն է, թե ինչ է արվում Սյունիքում․ «Դա մեր տնտեսական ներդրումային պլանի մասն է։ Երկու ԿՈԱՖ կենտրոն Գորիսում բացենք, Կապանում «Թումո» կենտրոն պետք է բացենք, պոտենցիալ ունենք տեխնոլոգիաների տիրույթում։ Ես պետք է ընդգծեմ, որ առաջընթաց կա և առաջ ենք շարժվում»։
Մանրամասները՝ տեսանյութում։