Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք գնահատում եւ արժեւորում ենք այն ջանքերը, որ ներդրվել են ԵՄ-ի կողմից․ ԱԳ փոխնախարար (տեսանյութ)

 

«Մենք ԵՄ մեր գործընկերների հետ կարողացել ենք բավականին մեծ դժվարություններով առաջ գնալ, աննախադեպ գլոբալ մարտահրավերներ հաղթահարել, այս տարիների ընթացքում նաև արձանագրել ենք նշանակալի ձեռքբերումներ»,- Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն – Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսլի ասուլի ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ տասնամյակների ընթացքում ԵՄ-ի հետ Հայաստանի շփումները շարունակաբար զարգացել են, գրավել նոր ուղղություններ, տարածքներ՝ ընդգրկելով քաղաքական եւ ոլորտային հարցերի ողջ տիրույթը «Այս տարի հատկապես, տասնամյակներ տևող հաջողված համագործակցությունը հարստացրել ենք նոր տիրույթներով, բաղադրիչներով»,-ասաց փոխնախարարը՝ կարեւորելով ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում:

«Մենք գնահատում եւ արժեւորում ենք այն ջանքերը, որ ներդրվել են ԵՄ-ի կողմից, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից: Պետք է հատուկ երաշխտագիտությունս հայտնեմ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին, ով համբերատար եւ նվիրված կերպով կարողացել է բարձրացնել Հայաստան-ԵՄ համագործկցությունը որակապես նոր մակարդակի, ինչը ինչը վստահաբար կապահովի հետագա գործողությունների հաջողությունը։ Ես հստակ հասկանում եմ, որ խաղաղ, կայուն հասարակությունը կարող է ձեւավորվել միայն մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, հանդուրժողականության եւ համերաշխության վրա»,-ավելացրեց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում