A
A
Անհայտ կորած տղամարդը հայտնաբերվել է
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 12-ին հաղորդվել էր Մուշեղ Շահբազյանի (ծնված 1960թ.) անհայտ կորելու մասին։ Այդ մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից։
Ոստիկանության քրեական հետախուզության, պետական պահպանության վարչությունների և Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի վարչական տարածքում Մ.Շահբազյանը հայտնաբերվել է ողջ և առողջ վիճակում։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։