Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սպասվում-են-եղանակային-փոփոխություններ-առանձին-վայրերում-հնարավոր-է-կարկուտ1
A A
Հասարակություն

Մայիսի 13-14-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 13-15-ը՝ նաև մառախուղ

Հանրապետության տարածքում`

Մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ի և 18-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-ի երեկոյան, 14-ի գիշերը՝ առանձին վայրերում ինտենսիվ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 13-14-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 13-15-ը՝ նաև մառախուղ։ Մայիսի 16-ի և 18-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, 15-16-ի գիշերը՝ 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մայիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 15-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։