A
A
Դուբայի ավիացիոն իշխանություններն արգելել են «FLYONE» ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի վայրէջքը Դուբայի «Ալ-Մաքթում» օդանավակայանում
Աջակցիր «Ա1+»-ինԴուբայի ավիացիոն իշխանություններն արգելել են «FLYONE» ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի վայրէջքը Դուբայի «Ալ- Մաքթում» օդանավակայանում։
Այդ մասին հայտնում են ավիաընկերությունից։
«Դուբայի ավիացիոն իշխանություններն իրարամերժ պատճառաբանություններով արգելել են «FLYONE» ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի վայրէջքը Դուբայի «Ալ-Մաքթում» օդանավակայանում։
Ստեղծված իրավիճակի հետևանքով՝ խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ․ հասցեով, կամ +37412400003 հեռախոսահամարով։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը մեզնից անկախ հանգամանքներով պատճառված անհանգստության համար», - ասվում է «FLYONE»-ի հաղորդագրությունում։