Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կարծում եմ, որ մինչև հունիսի մեկը կունենանք լարվածության նման պահեր․ Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)

 «Կարծում եմ, որ մինչև հունիսի մեկը կունենանք լարվածության նման պահեր», նշում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով առավոտյան Ադրբեջանի կողմից Սոթքի ուղղությամբ հրետանակոծությանը։ Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանը փորձում է խզել բանակցային գործընթացը, որը 4 օր ընթացավ Վաշինգտոնում։

Սաֆարյանը նշում է, որ Ադրբեջանի պահվածքը հիշեցնում է պատերազմի նախապատրաստություն «Բոլոր դիվանագետները, ովքեր այցելում են ՀՀ-ի հարավ, ասում են, որ Ադրբեջանի դիրքային աշխատանքները հիշեցնում  են հարձակման նախապատրաստություն»։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի խնդիրները երկուսն են «Մի կողմից՝ Հայաստանը հրաժարվի Արցախից, իսկ մյուս կողմից՝ ինքը թեկուզ և ռազմական եղանակով լուծի Արցախը նվաճելու խնդիրը»։

Հարցին, թե ինչու խորհրդարանական ընդդիմությունը Արցախը փրկելու համար դուրս չի գալիս փողոց, Սաֆարյանը պատասխանեց «Ընդդիմությունը ինքնասպանություն է գործել, պարզապես վախենում է բարձրաձայնել այդ մասին։ Իրենք էլ են հասկանում, որ եթե հայտարարեն խորհրդարանից դուրս գալու և փողոց դուրս գալու մասին, ապա դա շատ ծիծաղելու կլինի, որովհետև եթե նախորդ անգամներին մի քանի հազար մարդ էին հավաքում, ապա հիմա դա էլ չեն կարող»։

Մանրամասները՝ տեսանյութում։