Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իրենց խրատ չեղավ Վանեցյանների և Վարդազարյանների նշանակումները․ Հովսեփ Խուրշուդյան (տեսանյութ)

 «Իրենք կոռուպցիոներներին նշանակում են բարձր պաշտոնների, կարծես թե  իրենց խրատ չեղավ Վանեցյանների և Վարդազարյանների նշանակումները» այս մասին նշում է քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով Հայաստանում իշխանության կողմից կոռուպցիայի դեմ պայքարին։

Հարցին, թե ինչու է իշխանությունը նախկին պաշտոնյաների, ովքեր կապ են ունեցել որոշակի ռիսկերի հետ, կրկին նշանակում պաշտոնների, Խուրշուդյանը պատասխանեց

«Իրենք ուզում են օգտվել այդ մարդկանց ծառայություններից։ Գուցե հիմա ուզում են, որ իրենց պատվերները կատարեն, կամ գուցե ֆինանսական խնդիրներ ունեն պետությունից ինչ-որ բան գողանալու։ Վստահությունը իշխանության հանդեպ կորել է։ Իրենք սերժացման գործընթացի մեջ են»։

Քաղաքագետը նշում է, որ ներկայումս քաղհասարակության հնարավորությունները բավարար չեն, որ արդյունավետ պայքարեն կոռուպցիայի դեմ, և պետությունը պետք է ավելի ակտիվ աշխատի այդ ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։