A
A
Բլոկադա-150․ տնտեսական հետեւանքները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲլոկադան ստիպում է ավելի մեծ ուշադրություն հատկացնել տեղական հնարավորությունների ընդլայնմանը: Սակայն, առնվազն նախնական փուլում՝ դա գրեթե անհնար է՝ առանց համապատասխան նյութերի, սարքավորումների, հումքի ներկրման:
Ստեղծվում է փակ շրջան: Այս պահին անհետաձգելին` շրջափակման պատճառով փակված ձեռնարկությունների աշխատակիցներին ապրելու համար նվազագույն եկամտով ապահովելն է:
Պետական ծրագրերն առաջին հերթին հենց այդ ծրագրերին են ուղղված և դեռ չփակված ձեռնարկություններին՝ աշխատելու նվազագույն պայմաններ ստեղծելուն: