Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀՀ-ն և Ադրբեջանը գնում են բանակցությունների մի մայրաքաղաքում, որը պատերազմում է ՌԴ-ի հետ․ Ղազարյան (տեսանյութ)

«Կարծում եմ, որ դիվանագիտության առումով դա արկածախնդրություն է, բոլորը գիտեն, որ նոյեմբերի 9-ով պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ։ Դրան հաջորդող մյուս երկու հայտարարությունները նույնպես ընդունվել են Ռուսաստանի միջնորդությամբ։ Հետագա բանակցություններում շրջանցել Ռուսաստանին և դա իրականացնել Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական հակամարտություն ունեցող պետությունների հետ, դա արկածախնդրություն է» այս մասին նշում է Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած բանակցություններին։

Ղազարյանը նշում է, որ Հայաստանը և Ադրբեջանը գնում են բանակցությունների մի մայրաքաղաքում, որը այս պահին պատերազմական գործողությունների մեջ է գտնվում ՌԴ-ի հետ և դա կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար։

Հարցին, թե ինչի կարող ենք սպասել, եթե կիրակի օրը Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպեն Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը, Ղազարյանը ասաց «Ասենք ինչ պիտի սպասենք մինչև հիմիկվա իրենց հանդիպումներից։ Տեսանք, թե ինչ եղավ նախորդ տարի Շառլ ՄԻշելի միջնորդությամբ հանդիպումներից հետո, սեպտեմբերի 13-ին և 14-ին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է հայկական կողմից լինի բանակցող»։

Մանրամասները՝ տեսանյութում

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support