Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանին մենք չենք լիազորել, որ Արցախը տեղավորի Ադրբեջանի կազմում․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

«Փաշինյանին մենք չենք լիազորել, որ բանակցի Արցախի անունից, և որ Արցախը տեղավորի Ադրբեջանի կազմում», նշում է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով Երևանում արդեն 4-րդ օրն է՝ կազմակերպում է ստորագրահավաք ի պաշտպանություն Արցախի ժողովրդի, որը կանգած է էթնիկ զտման վտանգի առաջ։

Իսկ թե ինչ է հարկավոր, որպեսզի Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գործի, և Լաչինի միջանցքը բացվի, Թագուհի Թովմասյանը նշեց «Պիտի համայն հայությունը միանա, որպեսզի ասի՝ ես Փաշինյանի վարած քաղաքականությանը դեմ եմ, և չի կարող այնպիսի իրավիճակ լինել, որ Ադրբեջանի հետ Արցախի հարցը քննարկվի որպես էթնիկ փոքրամասնություն»։

Պատգամավորը նշում է, որ արդեն իսկ մի քանի տասնյակ հազար ստորագրություն է հավաքվել, իսկ հարցին, թե ինչ է տալու ստորագրահավաքը, պատգամավորը նշեց «Ներկայացվելու են ՄԱԿ-ին, ԵԽԽՎ, Եվրոպառլամենտ, որպեսզի մենք ասենք, որ համաձայն չենք այս քաղաքականության հետ և դուք պետք է փրկեք 120,000 քաղաքացու»։

Մանրամասները՝ տեսանյութում։