Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տեղ գյուղում այդպիսի բան չկա, կարողա մի մոլախոտ այդպես խոսի․ Մելիքսեթ Պողոսյան (տեսանյութ)

«Տեղ գյուղում այդպիսի բան չկա, կարող ա՝ մի մոլախոտ այդպես խոսի։ Ես այնտեղ հարգանք ունեմ, ու բնակիչների հետ խնդիր չկա»  Եռաբլուրում նշում է Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ  իր և Տեղ գյուղի որոշ բնակիչների միջև լուրջ տարաձայնություններ կան։

Պողոսյանը առաջարկեց բոլոր լրագրողներին իր հետ միասին գնալ Տեղ գյուղ և համոզվել, որ ինքը այնտեղ խնդիրներ չունի։

Հարցին, թե ինչո՞ւ է Պողոսյանը պաշտպանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության շահերը, նախկին մարզպետը պատասխանեց «Իմ առաքելությունը հայրենիքի պաշտպանություն է, ես ոչ մի կուսակցության մեջ ամբողջ կյանքում չեմ եղել»։

Քանի որ Մելիքսեթ Պողոսյանը հանդիսանում է Սյունիքի աշխարհազորի հրամանատարը, նրան հարց ուղղեցին, թե ինչպես է ստացվել, որ ադրբեջանցիները իրենց վերահսկողության տակ են վերցրել Սև լիճը, որին ի պատասխան Պողոսյանը ասաց «Դա բանակի խնդիրն է եղել, ես հարավային մասի պատասխանատուն եմ եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում