Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միրզոյան-Բայրամով
A A
Պաշտոնական

Ինչպիսի արդյունքներ գրանցեցին Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Բաքուն ու Երևանը արձանագրում են՝ որոշ դրույթներում առկա է փոխըմբռնման առաջընթաց, սակայն մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ: Վերլուծաբանները քննարկում են բանակցությունների արդյունքները

Հայաստանն ու Ադրբեջանը եզրափակեցին Վաշինգտոնին հարակից Արլինգտոն քաղաքի՝ ԱՄՆ պետքարտուղարության ուսումնական կենտրոնում դեռևս մայիսի 1-ից մեկնարկած բանակցությունները: Դրանց ավարտին կողմերը տարածել են միասնական հաղորդագրություն, ուր պայմանավորվել են շարունակել քննարկումները: Երևոնն ու Բաքուն հայտարարել են, որ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց, սակայն մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:

ԱՄՆ-ն ընդգծեց ԱՄՆ-ի պատրաստակամությունն աջակցել հետագա բանակցային գործընթացին: Բացի այդ, բանակցությունների վերջին օրը պետքարտուղար Բլինքենը եռակողմ հանդիպում ունեցավ ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարներ Միրզոյանի ու Բայրամովի հետ:

«Երկու կողմերը վերջին մի քանի օրվա ընթացքում քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում»,- ասել է պետքարտուղարը: