Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Եթե ԱՄՆ-ը այսպես հետաքրքրությամբ է ներգրավվել գործընթացում, բեկում կարող է մտցնել․ Ա․Բաբաջանյան (տեսանյութ)

«ԱՄՆ-ը ցանկանում է երկու երկրների միջև վստահության այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ հնարավորություն տա բանակցությունները հասցնել խաղաղություն պայմանագիր կնքելու մակարդակի։ Այսօր չկա այդ վստահությունը։ Ճանապարհային քարտեզ ենթադրող փաստաթուղթը, կարող է նման վստահություն ստեղծել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ընթացող բանակցություններին։

Ա․Բաբաջանյանի կարծիքով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը այսպիսի հետաքրքրությամբ է ներգրավվել հակամարտության կարգավորման գործընթացին, և այն գործիքներն ու մեխանիզմները, որոնք ներդրվել են այս բանակցությունները կարգավորելու համար, խոսում է այն մասին, որ բեկում կարող է լինել։

Անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահների առաքելությանը՝ Ա․Բաբաջանյանն ասում է, թե նրանք այնտեղ ոչ թե խաղաղապահությամբ, այլ բեռնափոխադրմամբ կամ մարդկանց փոխադրելով են զբաղված։ «Ի դեպ՝ լավ էլ փող են աշխատում դրա դիմաց։ Մարդկանց են տեղափոխում Հայաստանից Արցախ, մարդկանց են Արցախից Հայաստան տեղափոխում փողի դիմաց»,- հավելում է նա։

Ա․Բաբաջանյանը, դատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մադրիդյան սկզբունքների մասին վերջին հայտարարություններից, տպավորություն է ստացել, որ Հայաստանը կենտրոնանում է բացառապես իր 29 հազար 800 քմ տարածքի և արցախցիների անվտանգության ու իրավունքների վրա։

Նա նաև տեղեկություն ունի, որ ՌԴ-ն օգտագործելով Իրանի վրա ունեցած լծակները՝ թույլ չի տալիս, որ Հայաստանն այդ երկրի ցամաքային ճանապարհներով զենք ներկրի։ Այնուամենայնիվ՝ Հայաստանը Հնդկաստանից արդեն մի քանի խմբաքանակ զինտեխնիկա տեղափոխել է։

 

Մանրամասները՝ տեսանյութում։