Մեր խնդիրն է կարողանալ իրատեսությունը և հարցի հետ կապված էմոցիոնալ ֆոնը հնարավորինս բալանսավորել ․ Փ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեր խնդիրն է կարողանալ իրատեսությունը, ընդունելիությունը եւ հարցի հետ կապված էմոցիոնալ ֆոնը հնարավորինս բալանսավորել եւ մոտեցնել իրար, բերել նույն հարթության ու դաշտի վրա։ Ինչքանո՞վ է դա հնարավոր՝ չգիտեմ, բայց որ մենք ամեն ինչ կանենք, որ դա տեղի ունենա, դա ես միանշանակ կարող եմ ասել»,- ԱԺ-ում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի նկատմամբ պատկերացումներին։
Այսինքն, նրա խոսքով, այն համակարգը, որը մեր տարածաշրջանում պետք է ապահովեր անվտանգությունն ու կայունությունը, այդ հանգամանքը ակնհայտորեն չի գործում բավարար արդյունավետությամբ։
«Եվ այս առումով՝ մեր ռազմավարական խնդիրն է այդ դեֆորմացիայի արդյունքում առաջացած մարտահրավերները կառավարել, բայց ի՞նչ մեթոդներով ու ի՞նչ ձեւերով է դա հնարավոր անել, կարող է լինել վարկած, կամ առաջարկ, կամ մոտեցում, որ պետք է նոր կոմպոնենտներ ավելացնել այդ անվտանգային ընդհանուր ճարտարապետությանը, ինչը մոտեցում է, բայց փաստ չէ, որ դրանով ինքնին ռազմավարական անվտանգությունը կապահովվի։ Նոր կոմպոնենտները կարող են որոշ գոյություն ունեցող ռիսկեր կառավարել, բայց մյուս կողմից կարող են նաեւ իրենց հերթին նոր ռիսկեր առաջացնել։ Եվ ռազմավարական առումով, եթե հարց տանք, թե ի՞նչն է կամ ո՞վ է, որ կարող է ապահովել կամ երաշխավորել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պատասխանը միանշանակ է, որ անվտանգությունը կարող է ապահովել համապարփակ խաղաղությունը»։