Բռնության էին ենթարկվում լրագրողները և ոստիկանները հենց ընդդիմության կողմից․ Հովհաննիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Խոսել այս դահլիճում սպանությունների մասին ձեր շահերից չի բխում, պարոն Մինասյան», Ազգային Ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին։
Արթուր Հովհաննիսյանի կարծիքով՝ ընդդիմությունն իրավունք չունի խոսել բռնությունից․
«2018 թվականից հետո մի ցնցող բան տեղի ունեցավ, երբ Հայաստանում բռնության էին ենթարկվում լրագրողները և ոստիկանները հենց ընդդիմության կողմից։ Քարերով հարվածում էին ոստիկաններին, ծեծում էին լրագրողներին, հայհոյում էին ժողովրդին»։
Հովհաննիսյանը, անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման օրենքին, հարց ուղղեց ընդդիմությանը․ «Ո՞ւր է ձեր խմբակցությունը ապօրինի գույքի բռնագանձման քննարկումների ժամանակ, կարո՞ղ է անցնում է ապօրինի գույքի բռնագանձման տակով, դրա համար ներկա չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում։