Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուսաստանն արդեն չի կարողանում ԼՂ կարգավիճակի խնդրի լուծումը թողնել հետագային․ Իսկանդարյան (տեսանյութ)

Ռուսաստանը չի կարողանում  ԼՂ կարգավիճակի խնդրի լուծումը թողնել հետագային, նշում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման հարցին։

Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանի ստրատեգիան այն է, որ էթնիկ հայերը այնտեղ չեն կարող ապրել, և Ադրբեջանը այժմ շատ լավ է հասկանում, որ ինքը կարևոր գործընկեր է ինչպես արևմուտքի համար, այնպես էլ Ռուսաստանի․ 

«Ադրբեջանին պետք չէ խաղաղություն, Ադրբեջանին պետք է Լեռնային Ղարաբաղը։ Հայաստանում մտածում են, որ խաղաղության պայմանագրով կզսպեն Ադրբեջանին նոր էսկալյացիաներից։ Իսկ Ադրբեջանին խաղաղության պայմանագիրը պետք է՝ Լեռնային Ղարաբաղը իր հսկողության տակ առնելու համար»։

Քաղաքագետը նշում է, որ Ադրբեջանին պետք է, որպեսզի խաղաղության պայմանագրում նշվի, որ ԼՂ խնդիրն իր ներքին հարցն է։

Մանրամասները՝ տեսանյութում։