Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Երեք հազար դրամ՝ սպանդանոցային կեղծ վկայականի դիմաց (տեսանյութ)

Ոստիկանության Տավուշի բաժնում մայիսի մեկին ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Չինչին գյուղի մի բնակիչ խախտել է «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման դրույթները:

Ապրիլի 30-ին իրենց բակում նա համագյուղացու հետ մորթել էր իր խոզը, սակայն միսը վաճառելու համար հարկավոր էր փաստաթուղթ: Չինչինի բնակիչը դիմել էր Բերդ քաղաքում գործող մի սպանդանոցի անասնաբույժի, և երեք հազար դրամ վճարի դիմաց ստացել 5-րդ ձևանմուշի անասնաբուժական կեղծ վկայական` իբր խոզը մորթվել է սպանդանոցում:


Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:
Հորդորում ենք անասնապահությամբ զբաղվող մեր քաղաքացիներին` բոլոր հարցերում լինել օրինապահ. այդպես նաև պահպանվում են հիգիենայի նորմերը: