A
A
Հայ բռնցքամարտիկը նոկաուտով մեկնարկեց աշխարհի առաջնությունը
Աջակցիր «Ա1+»-ինՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի տղամարդկանց առաջնությունը։
Մրցումային առաջին օրը Հայաստանից հանդես եկավ միայն 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը։ Մեր մարզիկը 1/16 եզրափակիչ մարտում նոկաուտով հաղթեց Բուրունդիի ներկայացուցչին և մտավ հաջորդ փուլ։
Այսօր մերոնցից ռինգ կելնեն երկու հոգի։ 80 կգ քաշային կարգում Համբարձում Հակոբյանը կմրցի չինացի Տանգլատիխան Տուոխետերբիկե հետ։ 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանին մրցակից է բաժին հասել իսրայելցի Յան Զակը։
Բռնցքամարտի աշխարհի տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 121 երկրների 874 բռնցքամարտիկ։ Հայաստանը ներկայացել է 14 մարզիկով, որոնցից երեքը պահեստային են։