A
A
Ալաշկերտը» խաղավերջում հաղթանակ կորզեց ետնապահից. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր մեկնարկեց 30-րդ տուրը:
Առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց առաջնության ետնապահ «Լեռնային Արցախին»: Խաղի ելքը վճռեց 86-րդ րոպեին հյուրերի դարպասին նշանակված 11մ հարվածը: Այն վստահ իրացրեց Տիագու Գալվաոն:
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 54 միավոր և շարունակում է միայնակ հետապնդել առաջատար եռյակին: «Լեռնային Արցախը» 10-րդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնության գարնանային հատվածում և այժմ 21 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը: