Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ananyanjr
A A
Հասարակություն

FlyONE Armenia-ն անելու է հնարավորը, որպեսզի ուղևորների ճամփորդական ծրագրերը փոփոխություններ չունենան

 FlyONE Armenia ընկերությունն արդեն ապահովել է Քիշնևում վայրէջք կատարած Փարիզ-Երևան չվերթի ուղևորների վերադարձը Երևան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է FlyONE Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ հավելելով, որ ավիաընկերությունն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի իր ուղևորների ճամփորդական ծրագրերը փոփոխություններ չունենան։

«Ի պատասխան ԶԼՄ մեր գործընկերների բազմաթիվ հարցումների

Հարգելի գործընկերներ,

FlyONE Armenia ընկերությունն արդեն ապահովել է Քիշնևում վայրէջք կատարած Փարիզ-Երևան չվերթի ուղևորների վերադարձը Երևան։

Ավիաընկերությունն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ուղևորների ճամփորդական ծրագրերը փոփոխություններ չունենան։

Ավիաընկերությունը իրավիճակի փոփոխության վերաբերյալ հավելյալ կտեղեկացնի ուղևորներին ու հանրությանը»,- նշել է Արամ Անանյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։