Բացել լրահոսը Փակել լրահոսը
342970955_1427805211355505_5362083912062140725_n
A A
Հասարակություն

Երևանի մի շարք համայնքներում Ucom ֆիքսված ինտերնետի հասանելիության խնդիրներ կլինեն

Յուքոմը հայտնում է․
 
«Ի գիտություն Ucom ֆիքսված ինտերնետի բաժանորդների,
Ապրիլի 27-ին՝ ժամը 03։00-ից մինչև 08։00, Ucom ընկերության ֆիքսված ցանցի որոշ հատվածներում իրականացվելու են տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչի արդյունքում նշյալ ժամերին ինտերնետ հասանելիության հետ կապված դժվարություններ կարող են ունենալ Երևանի Կենտրոն, Արաբկիր, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա համայնքներում, ինչպես նաև Մասիսում, Էջմիածնում, Արմավիրում, Վանաձորում, Հրազդանում և Աբովյանում բնակվող մեր բաժանորդները։
 
Նշենք, որ աշխատանքներն իրականացվելու են գիշերվա ժամերին՝ Ձեզ նվազագույն անհանգստություն պատճառելու նկատառումից ելնելով։
Կանխավ հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ հնարավոր անհարմարության համար»,- ասվում է հաղորդագրությունում։