A
A
Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ նվաճեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
Մեր 77 կգ քաշային ըմբիշը եզրափակիչում մրցեց Վիկտոր Նեմեշի հետ: Սկզբում սերբ ըմբիշը առջևում էր հաշվի մեջ` 4:1, սակայն վերջին վայրկյաններին Մալխաս Ամոյանն անսպասելի հնարքով 4 միավոր վաստակեց: Մրցակիցը բողաքարկեց, սակայն մրցավարները չընդունեցին այն: Արդյունքում, մեր մարզիկը հաղթեց 6:4 հաշվով և ճանաչվեց Եվրոպայի չեմպիոն: