Մենք չպետք է միջոցներ տրամադրենք Ադրբեջանին, մասնավորապես ռազմական. Սենատոր Մենենդես (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը պատասխանել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության մի շարք հարցերին
Հարց. Ինչպե՞ս եք վերաբերվում ԱՄՆ վարչակազմի արձագանքին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ի՞նչ հավելյալ քայլերի պետք է դիմի վարչակազմը խնդիրը կարգավորելու համար:
Սենատոր Մենենդես. Ես մտահոգված եմ երկու առումով: Առաջինը՝ մարդասիրական օգնությունն է, որը պետք է հասցվի Արցախ Լաչինի միջանցքով, որը խաթարված է։ Անհրաժեշտ են ավելի մեծ ջանքեր Միացյալ Նահանգների կողմից՝ Լաչինի միջանցքը վերաբացելու համար և առաջին հերթին այնտեղ գտնվող էթնիկ հայերին օգնելու համար: Երկրորդ քայլն այն է, որ մենք չպետք է միջոցներ տրամադրենք Ադրբեջանին, մասնավորապես ռազմական, Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի հիման վրա, քանի որ Ադրբեջանը չի կատարել Հայաստանի դեմ զինված հակամարտություն չսանձազերծելու իր պարտավորությունը: Եթե անգամ առկա են վիճելի հարցեր, դրանք չպետք է լուծվեն հակամարտության միջոցով: Ուրեմն ինչու ենք մենք օգնություն տրամադրում:
Այսպիսով, ես ստացել եմ պետքարտուղար Բլինքենի ավելի մեծ աջակցության պարտավորությունը թե՛ մարդասիրական օգնություն տրամադրելու և թե՛ այն ընդլայնելու հարցում: Բայց ես նաև ցանկանում եմ նրան հասցնել այն միտքը, որ մենք այլևս չպետք է չեղարկենք 907-րդ հոդվածը և Ադրբեջանին միջոցներ չտրամադրենք։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում