A
A
Կարմիր Խաչի ներկայացուցիչները տեսակցել են Հայաստանում կալանավորված ադրբեջանցիներին
Աջակցիր «Ա1+»-ինԿարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այսօր տեսակցել են Հայաստանում կալանավորված երկու ադրբեջանցի զինծառայողներին, նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։
Տեսակցությունների շրջանակում ադրբեջանցիներին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների անդամների հետ՝ Կարմիր Խաչի նամակների միջոցով, տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Ամատունին փոխանցեց՝ նրանց առողջական վիճակի, պահման պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը քննարկում են միայն պահող իշխանությունների հետ։