Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մեր մարզիկներին թույլ չի տալիս մասնակցել անգամ ազգային առաջնությանը․ ՊԲՀՖ նախագահ (տեսանյութ)

Հայաստանի նախկին բռնցքամարտիկ Գառնիկ Հարությունյանը, որն այժմ Պրոֆեսիոնալ Բռնցքամարտի Համահայկական Ֆեդերացիայի նախագահն է, կարծում է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան սխալ քաղաքականություն է վարում, քանի որ իրենց հետ համագործակցող բռնցքամարտիկներին թույլ չի տվել մասնակցել Հայաստանի առաջնությանը։

«Ֆեդերացիան պատճառաբանում է, որ մեր մարզիկներն անցած տարի ոչ օրինական կարգով մասնակցել են միջազգային մրցաշարերի, որի համար նրանք իբր որակազրկվել են եվրոպական ֆեդերացիայի կողմից։ Սակայն, այդ բռնցքամարտիկները վերջերս Լիտվայում մասնակցել են միջազգային մրցաշարի, ուստի մեր ֆեդերացիան կեղծ մեղադրանքով է նրանց զրկել մասնակցությունից», - պարզաբանեց նորաստեղծ ֆեդերացիայի նախագահը։

Նա նշեց, որ իրենք չեն պայքարում բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի դեմ, պարզապես ցանկանում են օգնել այն մարզիկներին, որոնք ուզում են փորձել իրենց ուժերը պրոֆեսիոնալ ռինգում։

«Պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու համար նախ պետք է հաջողություն ունենալ այսպես ասած սիրողական հարթակում։ Առանց մրցումներին մասնակցելու, միջազգային փորձ ձեռքբերելու, հնարավոր չէ միանգամից պատրաստել պրոֆեսիոնալ մարզիկ», - եզրակացրեց նախկին բռնքամարտիկը։

Մասնրամասները՝ տեսանյութում․

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support