Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԻՍԻԱՆՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Մշակույթ

Հայաստանի անվանի պոետ Համո Սահյանի ծննդյան 90 ամյակի տոնակատարությունների շարքում նախատեսվում է Սիսիան քաղաքում տեղադրել պոետի արձանը:

Այդ գործում Սիսիանի քաղաքապետարանը սպասում է նաեւ հանրության օժանդակությունը` ոչ միայն աշխատանքների, այլեւ անհրաժեշտ գումարի հավաքագրման գործում:

Բնակիչները մեծ պատրաստակամությամբ ձեռնամուխ են եղել հուշարձանի տեղադրման համար հատկացված տարածքի բարեկարգմանը:

Իսկ պատվանդանի պատրաստման համար անհրաժեշտ գումարն արդեն հավաքվել է հանգանակությունների միջոցով: Համո Սահյանի արձանի պատրաստման համար Հայաստանի եւ Սփյուռքի հայերի ջանքերով հանգանակվել է 2 միլիոն 106 հազար 600 դրամ: