Բացել լրահոսը Փակել լրահոսը
336703096_947987312911959_7106312643796573425_n
A A
Պաշտոնական

Տեղեկությունները հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին կեղծ են

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է․
 
Հայտնում ենք, որ շրջանառվող տեղեկությունները հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին կեղծ են: Տվյալ ապրանքները փաթեթավորված են հերմետիկ փակ արկղերում, հակառակ պարագայում մեկ օրվա մեջ ամբողջ խմբաքանակը կարող է փչանալ:
 
Յուրաքանչյուր ապրանք տեղում ստուգվում է և նոր թույլատրվում վաճառքի։ Ուստի, կարող եք հանգիստ կերպով կատարել գնումներ կտրոններով։
Կեղծ լուրերի տարածման մասով դիմել ենք ոստիկանությանը՝ պարզելու տարածողներին ու նրանց շարժառիթները։
 
ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե