A
A
Զոհված զինծառայողների ծնողները նստացույց են հայտարարել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանական մեծ ուժեր են բերվել ՀՀ Քննչական կոմիտեի դիմաց, որտեղ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 24-ժամյա նստացույց են հայտարարել:
Նրանք պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին: Նրանք բողոքում են, որ մինչ օրս որեւէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել:
Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները բռնություն էին գործադրել։ Այս դեպքով ոստիկանների ու ծնողների միջև առերեսումներ են եղել։