Բացել լրահոսը Փակել լրահոսը
f6381ba6400c2a_6381ba6400c70.thumb
A A
Քաղաքականություն

Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին` հայկական տարածքում` Տեղ բնակավայրի մոտ, տեղի ունեցած բռնության կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից կա 7 զոհ և մի քանի վիրավոր:  

«Սա հիշեցնում է, որ սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով և կողմերին կոչ է անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։

Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի` օկուպացված հայկական դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար։

Ֆրանսիան լիովին սատարում է և իր աջակցությունը բերում սահմանի հայկական կողմում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործողություններին, ինչը կենտրոնական դեր է խաղում լարվածությունը նվազեցնելու գործում։ Ֆրանսիան կշարունակի գործել Եվրոպական Միության կողքին՝ ի նպաստ հրադադարի հարգման, երկխոսության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման»,- ասված է հայտարարության մեջ: